Իրանը արգելափակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց          Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար       Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան    

29 հոկ 2025 20:31

Ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա զոհ

Ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա զոհՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է.

«Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Դուռնալու» կոչվող հանդամասում, ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդը մահացել է։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր