Իրանը արգելափակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց          Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար       Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան    

30 հոկ 2025 19:29

21-ամյա վարորդը «Mazda 6»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին

21-ամյա վարորդը «Mazda 6»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնինԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Հայկ Ա.-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, ապա վերադարձել դեպքի վայր: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր