Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

01 նոյ 2025 11:29

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին, կան տուժածներ

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին, կան տուժածներԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ - Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արփի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Բախման հետևանքով մի քանի գազախողովակներ ու գազախողովակների հենասյուներ կոտրվել են։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի ծառայողները։ Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև կվերականգնվի վթարը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներ քույր ու եղբայր են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր