Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա          Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում       Տավուշի մարզում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ    

03 նոյ 2025 13:03

Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել փոքրիկին

Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել փոքրիկինԱյսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնեց, որ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել փոքրիկին։ 

«Երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի  հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Այլ տվյալներ փոխանցել այս պահին կխուսափեմ: Բայց այս վարկածն առաջին իսկ օրվանից եղել է: Եղբայրը, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս»,- նշել է ՆԳ նախարարը, հավելելով, որ երեխայի հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեխայի դին հայտնաբերել են նախօրեին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր