Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

04 նոյ 2025 10:45

Կոտայքի մարզում «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, զnհ կա

Կոտայքի մարզում «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, զnհ կաՆոյեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ H6 ավտոճանապարհին  Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել է, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռ Ա․-ն «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր