Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար          Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին       Օկուպացված Ակնայում ադրբեջանցի է պայթել    

06 նոյ 2025 11:16

Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը և հույս ունենք, որ մինչ այդ ԵՄ-ում իրավիճակը արմատապես կփոխվի

Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը և հույս ունենք, որ մինչ այդ ԵՄ-ում իրավիճակը արմատապես կփոխվիՎրաստանը մտադիր է անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը, չնայած Բրյուսելի քննադատությանը։

Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով ԵՄ նոր զեկույցի բովանդակությունը։

Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսին չի հրաժարվի իր եվրոպական ուղուց, նույնիսկ եթե ԵՄ-ն դժգոհություն հայտնի Վրաստանի ներքին քաղաքականությունից։

«Այս ամենը, իհարկե, խոսում է կրկնակի ստանդարտների և անարդարության մասին։ Սա նշանակում է, որ եվրոպական բյուրոկրատիան լուրջ խնդիրներ ունի։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք տարբեր սպասումներ ունենք Եվրամիությունում վերջնական փոփոխությունների վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը և հույս ունենք, որ մինչ այդ ԵՄ-ում իրավիճակը արմատապես կփոխվի», - ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 2022 թվականին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր