Կարծում եմ, մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից, ֆինանսների նախարարը պարգևավճարների մասին          Հրապարակվել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է       Ֆրանսիան Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու դիմում է ուղարկել    

06 նոյ 2025 14:00

Մեր Իջևանի տանը «սերվիզ» կա, ծնված օրից հիշում եմ, բայց ոչ մի անգամ չենք օգտագործել, նույնը դպրոցներին տված գույքն է

Մեր Իջևանի տանը «սերվիզ» կա, ծնված օրից հիշում եմ, բայց ոչ մի անգամ չենք օգտագործել, նույնը դպրոցներին տված գույքն էԵս մտահոգություն ունեմ, թե ինչքանով է նորոգված դպրոցների նոր գույքը օգտագործվում, որքանով է նպաստում կրթական պրոցեսի զարգացմանը։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։   

«Ես մտնում եմ դպրոցի դահլիճ, տեսնում եմ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ, ասում եմ՝ խի՞ եք ստեղ դրել, լավ, թենիս դեռ կխաղան էդ երեխեքը, բա, բասկետբոլ ո՞նց են խաղալու, կամ մտնում ենք սպորտային դահլիճ՝ տեսնում ենք մեծ գույքեր կան, որ դրած են դահլիճի կենտրոնում։ 
Նորակառույց դպրոցներում պատահականության սկզբունքով դասալսումների են գնալու։ Գնալու ենք չնախատեսված մտնենք քիմիայի դասին, տեսնենք, լաբորատոր գույքը օգտագործվում է, թե ոչ։ Ֆիզկուլտուրայի գույքը օգտագործվում է, թե ոչ, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաներն օգտագործվում են, թե ոչ։ 

Մեր Իջևանի տանը «սերվիզ» կա, որ ես ծնված օրից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, պահարանում դրած է, ուրիշ տեղեր էլ եմ տեսել, շատ դեպքերում՝ նույնից է լինում ու նույն տեղում դրված է լինում»,- կատակեց Փաշինյանը՝ պնդելով, որ գույքը պետք է օգտագործվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր