Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան          Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան       Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում    

06 նոյ 2025 21:04

«Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտ բախվել են 6 տրանսպորտային միջոց, խցանումը հասնում է 3 կմ-ի

«Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտ բախվել են 6 տրանսպորտային միջոց, խցանումը հասնում է 3 կմ-իԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս տանող երթևեկելի գոտում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտ, բախվել է 6 տրանսպորտային միջոց, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի հետևանքով երթևեկությունը կաթվածահար էր եղել և խցանումը հասնում էր մոտ 2.5-3 կիլոմետրի և միայն 1 ժամ 40 րոպե անց պարեկները ժամանեցին։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր