Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան          Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան       Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում    

10 նոյ 2025 15:11

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմում կատարվող հանակարգային փոփոխությունները, աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, մասնավորապես՝ արդյունավետության բարձրացմանն ու ներքին համակարգերի կատարելագործմանն ուղղված նոր մոտեցումները։

Պաշտպանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս կարճ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ հստակ արդյունքներ ապահովելու նպատակով։

Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր