Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքը          Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայի       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին    

10 նոյ 2025 21:11

Վեհափառ Հայրապետը հանձնախումբ է ստեղծել՝ Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսագրության հետ կապված

Վեհափառ Հայրապետը հանձնախումբ է ստեղծել՝ Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսագրության հետ կապվածԱմենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա նաև հերքել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոսի կագալուծության պահանջի մասին տեղեկատվությունը:

Ավելի վաղ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր