Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան          Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան       Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում    

10 նոյ 2025 21:59

Վրшերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, հետիոտնը տեղում մшհшցել է

Վրшերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, հետիոտնը տեղում մшհшցել էԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր