Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը          Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին       Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է    

12 նոյ 2025 11:21

Մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում

Մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններումՖինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ այն բնորոշելով որպես կառավարության հնգամյա գործունեության ամփոփում և խաղաղ զարգացման նոր փուլի մեկնարկ։

«Սա մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է՝ մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը: Այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում»,- ասել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ տնտեսական կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է նորարարությունների և մարդկային կարողությունների ներդաշնակ համադրություն՝ պահպանելով սոցիալական արդարությունը։ «Յուրաքանչյուր հայաստանցի պետք է ունենա ստեղծարար միտքն արտահայտելու և այն գործարկելու հնարավորություն։ Այսօրվա որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը»,-ընդգծել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր