Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով          Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 նոյ 2025 14:09

Ժամանակն է թույլ տալ Բիբիին միավորել Իսրայելը՝ նրան ներում շնորհելով և մեկընդմիշտ վերջ դնելով այս իրավիճակին

Ժամանակն է թույլ տալ Բիբիին միավորել Իսրայելը՝ նրան ներում շնորհելով և մեկընդմիշտ վերջ դնելով այս իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ խնդրելով նրան ամբողջությամբ դադարեցնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի գործով հետապնդումը, հաղորդում է Haaretz-ը։

«Ժամանակն է թույլ տալ Բիբիին միավորել Իսրայելը՝ նրան ներում շնորհելով և մեկընդմիշտ վերջ դնելով այս իրավիճակին», - գրել է Թրամփը:

Ի պատասխան՝ Հերցոգը անսահման հարգանք է հայտնել նախագահ Թրամփի նկատմամբ, բայց ընդգծել է, որ ներման խնդրող յուրաքանչյուր ոք պետք է պաշտոնական հարցում ներկայացնի սահմանված ընթացակարգերին համապատասխան և համապատասխան մարմիններին։ Հարցումը պետք է ներկայացվի անձամբ Նեթանյահուի կամ նրա հարազատների կողմից, սակայն նրանք դեռ դա չեն արել, հաղորդում է Times of Israel-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր