Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

14 նոյ 2025 18:42

«Dodge»-ը բшխվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը, 5 վիրшվորներից 2-ը երեխաներ են

«Dodge»-ը բшխվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը, 5 վիրшվորներից 2-ը երեխաներ ենԱյսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայում բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը անչափասհաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Երեխաները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 
 
Պարեկային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր