Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»       Քաստինգը հայտարարված է․ «Հրապարակ»    

15 նոյ 2025 09:00

Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»․ «Հրապարակ»

Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իր արշավի շրջանակներում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված 2 պատարագի մասնակցելուց հետո Փաշինյանը, թերեւս, հույս ուներ, որ գործող քահանայի պատարագին մասնակցելը կփրկի իրավիճակը, կարող են հնարավորինս շատ մարդիկ գալ պատարագին: Ինքն էլ, դրանից օգտվելով, առաջ կտանի կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիրը, որի «տակ է մնացել»:

Սակայն Թալինի եկեղեցում ավելի սակավաթիվ էին, քան նախորդ 2 պատարագներին՝ Հովհաննավանքում։ Այս շաբաթ էլ ՔՊ հավատաքննիչները Վայոց Ձորի Խաչիկ գյուղի եկեղեցի են գնալու: Եթե աշխարհագրության նման փոփոխությունն էլ արդյունք չտա, ստիպված կլինեն կրկին փոխել մարտավարությունը։

Մեզ ասացին, որ Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի եւ հավատացյալների կողմից ընդունելի հոգեւոր սպասավորների, ուստի դիտարկում են Տաթեւի վանական համալիրի հոգեւոր հայր Տեր Միքայելի թեկնածությունը: Կարծում են, որ եթե հարգված հոգեւորականներին ստիպեն ընդունել նրան, հնարավոր կլինի փոխել այս արշավի նկատմամբ վերաբերմունքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 15․ 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր