ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից, ՀԾԿՀ որոշում կայացրեց
Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։
Մենք ընդամենը դադարեցրեցինք ՀԷՑ-ի լիցենզիան, բայց դրան պետք է հաջորդեն գործընթացներ։ Այս մասին ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքից վերցնել այդ սեփականության իրավունքը»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։