Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 նոյ 2025 09:22

ՔՊ-ին հերթական փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»

ՔՊ-ին հերթական փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, «որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը՝ քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը․․․»։

Իշխանությունը, ըստ ընդդիմության, վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Հայտարարությունում հիշեցնում են, որ կալանք են կրում ու դատապարտվել են հոգեւոր սպասավորներ, զոհված զինծառայողների հարազատներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, բարեգործներ, Արցախի պատգամավորներ, ՏԻՄ  ներկայացուցիչներ եւ այլք։ Եվ վստահեցնում են, որ վերը թվարկված բոլոր անձինք ԵԽԽՎ սահմանված չափանիշներով քաղբանտարկյալներ են, որոնց ազատազրկումն իրականացվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր