Նոյեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը       Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համար    

18 նոյ 2025 09:43

Սամվել Ալեքսանյանին ստիպել են․ «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանին ստիպել են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից` հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն: Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել` մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։

Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։ Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել:
 
Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։ Հետաքրքրվեցինք` ի՞նչ են արել ղազախական ցորենը, ասաց՝ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը՝ որպես անասնակեր։

Ի դեպ, ճանապարհը բացելու այս փիառի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետեւանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 18․ 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր