Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

18 նոյ 2025 16:19

Երևանի ավագանիում ընդունվել է նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախագիծը

Երևանի ավագանիում ընդունվել է նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախագիծըԵրևանի ավագանիում ընդունվել է նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախագիծը։ Հիմնարկը կրելու է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» անվանումը։

Նախագծի հիմնավորմամբ՝ մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի շարունակական աճը, ճանապարհային ծանրաբեռնվածության մեծացումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի բարեփոխումների ընթացքը պահանջում են ավելի համակարգված և միասնական մոտեցում երթևեկության կառավարման ու պլանավորման ոլորտում։

Նոր հիմնարկը կունենա մի շարք առանցքային գործառույթներ, այդ թվում՝

ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում,

երթևեկության հոսքերի մշտադիտարկում, վերլուծություն և մոնիթորինգ,

լուսացույցային կառավարման, ճանապարհային նշանների և գծանշումների միասնական քաղաքականության մշակում,

երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացում,

քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգում,

ժամանակակից թվային լուծումների ներդրում և սպասարկում։

Ըստ նախագծի՝ նոր կառուցվող կենտրոնի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը և հաստիքացուցակը սահմանվելու են որոշման հավելվածներում։ Քաղաքապետին էլ վստահվելու է հիմնարկը պետական ռեգիստրում գրանցելու գործնական կազմակերպումը։ Նոր կառույցը թույլ կտա իրականացնել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն ճանապարհային երթևեկության ոլորտում՝ ապահովելով օպերատիվ արձագանք, միասնական համակարգում և ավելի բարձր մակարդակի անվտանգություն մայրաքաղաքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր