Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան          Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան       Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում    

19 նոյ 2025 16:14

Վեհափառը հորդորել է քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ ազգի զավակներին համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո

Վեհափառը հորդորել է քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ ազգի զավակներին համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքոՆոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ 

Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։ 

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Նորին Սրբությունը պատգամեց հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման և սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր