Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

19 նոյ 2025 20:35

«ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, կա վիրшվոր

«ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, կա վիրшվորԱյսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շղարշիկ բնակավայրում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր