Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը       Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված    

20 նոյ 2025 14:10

Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետՆոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումը, քահանա հայրերի ջանքերի առավել արդյունավորումը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար։

Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն, զորացնել հոգևոր, կրթադաստիարակչական գործունեությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը ազգի զավակաց սրտերում։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր