Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

24 նոյ 2025 12:00

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծին

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծինԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Այն հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թ. հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թ. հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թ. ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր