Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում       Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու    

25 նոյ 2025 00:04

Արշակ Սրբազանը տուժող չի ճանաչվել տեսագրության վարույթով

Արշակ Սրբազանը տուժող չի ճանաչվել տեսագրության վարույթովՄայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տուժող չի ճանաչվել՝ իշխանությունների կողմից իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով։ Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վարույթը նախաձեռնվել է, նախաքննությունն իրականացվում է անձի  անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով, մինչդեռ, եթե Արշակ Սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում լինել։ Արշակ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։ Այսինքն՝ Արշակ Սրբազանի նկատմամբ եղել է ատելության տարածումը, հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննություն իրականացվի»,-նշեց Բաբայանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր