Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան          Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան       Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում    

25 նոյ 2025 16:10

Բայրամովը Վատիկանում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը

Բայրամովը Վատիկանում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացըՎատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Հանդիպման ընթացքում Բայրամովն արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը:

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացումը, միջկրոնական երկխոսության ոլորտում համագործակցությունը և գլոբալ խաղաղության նախաձեռնությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր