Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ, բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»          Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»       Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ»    

25 նոյ 2025 22:09

Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտի

Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտիՆոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Բ․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է ավտոմեքենան` մասամբ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր