Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

26 նոյ 2025 23:05

Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա

Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի ԱնկարաՆ.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց Պատրիարքության հաղորդագրությունից։

«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաեւ Նորին Ամենապատվությունը:

Մեր Հոգեւոր Պետը վաղն առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք եւ կմասնակցի ընդունելությանն ու նույն գիշերը կվերադառնա Աթոռ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր