Փաշինյանը չի մարսել սեփական ուսապարկերի պահվածքը․ «Հրապարակ»          Նոր ընկերությանն ավելի շատ են վճարելու. «Հրապարակ»       Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում    

29 նոյ 2025 15:03

Երևան-Երասխ ճանապարհին ավազով բարձված բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ֆ․-ն իր վարած «Hyundai» բեռնատարով Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Բեռնատարը բարձված է եղել ավազով, և օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանանշինի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել ավտոմեքենան անվտանգ վայր տեղափոխելու և ճանապարհը մաքրելու աշխատանքներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր