Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

05 դեկ 2025 18:01

Աղբը այրելու համար կտուգանվի ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն

Աղբը այրելու համար կտուգանվի ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն Այսօր սոցիալական ցանցում հրապարակված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից աղբի այրման վերաբերյալ տեսանյութի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։  Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիմքով կնշանակվի վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր