Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»    

06 դեկ 2025 12:25

Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել

Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցելԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստանալու նպատակով լրացվող դիմում-հայտարարության մեջ, ընտանիքի պարտադիր կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Ներկայում ընտանիքի պարտադիր կազմում այլևս չեն դիտարկվի ընտանիքի այն անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում-հայտարարությունը լրացնելիս լրացել է նրանց 18 տարին։ 

Ըստ այդմ՝ նրանք այլևս կարող են դիտարկվել որպես առանձին ընտանիք կամ առանձին ընտանիքի անդամ։ Պարտադիր չլինելու պայմանը տարածվում է նաև ընտանիքի այն անդամի վրա, ով դատարանի վճռով համարվում է անհայտ բացակայող»,-նշվում է ԱՍՀ-ի տարածած տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր