Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

06 դեկ 2025 22:10

Եթե ցանկանում է բարեփոխել Եկեղեցին, թող իրենից սկսի՝ զբաղվի զավակների դաստիարակությամբ, օրինական պսակվի կնոջ հետ

Եթե ցանկանում է բարեփոխել Եկեղեցին, թող իրենից սկսի՝ զբաղվի զավակների դաստիարակությամբ, օրինական պսակվի կնոջ հետԵկել ենք մեծ սիրով, խոնարհաբար դիմավորելու Վեհափառ Հայրապետին  և մեր աջակցությունը հայտնելու իրեն: Եկեղեցին վերջին շրջանում հալածանքների է ենթարկվում, որոշ իշխանավորներ,  պետական մտածողությունից հեռու, շատ անգամ սահմանադրական կարգը խախտելով, փորձում են եկեղեցու ներքին գործերին միջամտել: Այս մասին Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը` հիշեցնելով վերջին շրջանում սրբազանների կալանավորումը: 

«Տեսնում ենք, որ որոշ եկեղեցիներում ոմանք ինքնիրավչությամբ են զբաղվում, պետական որոշ պաշտոնյաներ դարձել են շարքային շոու կազմակերպողներ, իրենց պարտականություններից դուրս ոչ նորմալ ծառայություն են իրականացնում»,- նշեց Տեր Վրթանեսը:

Անդրադառնալով Փաշինյանի պնդումներին, թե որպես հավատացյալ փորձում են բարեփոխել եկեղեցին ` Տեր Վրթանեսը նշեց, որ եթե ցանկանում է բարեփոխել եկեղեցին, թող իրենից սկսի, հետո իր ընտանիքի անդամներից, զբաղվի իր զավակների դաստիարակությամբ, իր կնոջ հետ օրինական պսակվի, եթե պատարագների էլ գնում է, ապա պետք է այնպիսի պատարագների գնա, որոնք կանոնական են: 

«Իր գերնպատակն իրեն նվիրված ծափերն են. «վարչապետ» գոչյունները, իր նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ` պառակտելը» Վեհափառ Հայրապետի անունը չտալով` պատարագը կանոնական չի լինում, որևէ մեկն իրավունք չունի Վեհափառի անունը կրճատել»,- նշեց Տեր Վրթանեսը: 

Տեր Հայրը հիշեցրեց նաև ապօրինի գաղտնալսումները, բռնաճնշումները: 
«Բարեփոխել իր մոտ չի ստացվում, լավագույն դեպքում կարող է չեզոքություն ցուցաբերել, որևէ մեկը իրեն չի ընտրել`  եկեղեցու ներսի գործերին քիթ խոթելու համար: Նա շարքային հավատացյալին ոչ պատշաճ վիճակում է այսօր, հերձվածողի կարգավիճակում է»,- նշեց Տեր Վրթանեսը` հավելելով, որ լավագույն բանը, որ կարող է անել վարչապետը` հրաժարական տալն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր