Արամ Առաջին կաթողիկոսը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունն ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,-իր խոսքում ասել է Արամ Ա-ն։Արամ Առաջին կաթողիկոսը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա, եւ անազատության մեջ գտնվող ապօրինի ձերբակալված բարձրաստիճան հոգեւորականներին իր զորակցությունն է հայտնել։
