Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում    

09 դեկ 2025 09:26

Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում. «Իրավունք»

Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած եւ 10 «տիրադավեր» անունը ստացած եպիսկոպոսների թեմերում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:

«Իրավունք»-ի տեղեկություններով` վերոնշյալների թեմերում ծառայող հոգեւորականներն, ուղղակի, շոկի մեջ են: Մի կողմից չեն կարողանում քար գցել իրենց թեմերի առաջնորդների ուղղությամբ, քանի որ միասին անցած երկար տարիների ճանապարհ ունեն, մյուս կողմից գիտակցում են պահի լրջությունը:

Իսկ նրանց լռեցնելու համար գտնվել է նույն տիրադավերի կողմից լավագույն բանաձեւը: Ոչ ուղղակիորեն ամենքի ականջն են գցում, թե իբրեւ գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել՝ պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգեւորականությանը, որպեսզի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում:

Սակայն, նույն դավաճանի պիտակը ստացած նույն թեմի առաջնորդներին մոտիկից ճանաչող հոգեւորականները համոզված են՝ «ո՛չ կոմպրոմատ, ոչ էլ ինքնազոհողություն, նրանք դեռ վաղուց էին տակից Նիկոլի թելը թելում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր