Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»    

09 դեկ 2025 12:30

Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձ, երկուսը ոստիկանության ծառայողներ են

Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձ, երկուսը ոստիկանության ծառայողներ ենՊաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձ, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել 

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են»,- նշեցին ՆԳՆ-ից՝հավելելով, որ նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր