Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

10 դեկ 2025 16:38

Խուզարկություններ են կատարվել Արշակ Սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Խուզարկություններ են կատարվել Արշակ Սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններումԴեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում:

Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին։

Արքեպիսկոպոսը ներգրավվել է որպես մեղադրյալ այն քրեական վարույթում, որի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (նախնական համաձայնությամբ անձանց խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացում հանդիսադիր վայրում): 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր