Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում, այն դարձել է ոչ շահագործելի          Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը       Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը    

12 դեկ 2025 09:02

ԱԱԾ–ն վայրագ ճնշումներ է գործադրել. Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը. «Հրապարակ»

ԱԱԾ–ն վայրագ ճնշումներ է գործադրել. Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 10-12-ը ծրագրված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։

Մեզ պատմեցին, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, եւ 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետեւեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգեւորականների անուն են նշել, որոնց կձերբակալեն։

Հասկացրել են՝ այնպես կանեն, որ ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգեւորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։

Մեզ ասացին, որ այս մասին տեղյակ են նաեւ 10 տիրադավները, որոնք մի կեղծ հայտարարություն տարածեցին, թե ափսոսում են հետաձգվելու առիթով, քանի որ ժողովին ուղղված ասելիք ունեին, պատրաստվում էին իրենց տեսակետն «արտահայտել»։

Չգիտես ինչու, այդ տեսակետը հրաժարվեցին Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում հայտնել, չնայած հրավիրված էին մասնակցելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր