Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

13 դեկ 2025 19:29

Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիԴեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ փրկրարաները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր