«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

16 դեկ 2025 13:13

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներԵրեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։15-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցում (նախկին Լենինգրադյան) բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր