«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

16 դեկ 2025 15:08

Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ

Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբԱրցախի նախկին պետնախարար, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը  «Artsakh tv»-ի եթերում անդրադարձել է արցախցիներին հուզող հարցերից մեկին։

«Արցախցի իմ հայրենակիցները հաճախ են ինձ հարցնում, թե որքանով ՀՀ քաղաքացիություն ստանալը կազդի իրենց իրավունքների վրա։ Այս մասով կուզեի մի քանի ընդգծում անել։ Նախ՝ ՀՀ կառավարությունը հակասահմանադրական կերպով է մեզ զրկել ՀՀ քաղաքացիությունից, սակայն այս իրավիճակում մենք ստիպված ենք դիմել և վերականգնել մեր քաղաքացիությունը։
Երկրորդ Արցախ վերադանալու մեր իրավունքը որևէ կերպ կապված չէ մեր քաղաքացիության հետ և Հայաստանում կլինի, թե այլ երկրում, ինչ քաղաքացիություն էլ ընդունենք կամ փոխենք քաղաքացիությունը միևնույնն է Արցախ վերադառնալու իրավունքը նույն կերպ պահպանվում է հավերժ, մինչև մահ։

Եվ երրորդը մեր սեփականության իրավունքները պահպանվում են նույն կերպ առանց որևէ քաղաքացիության հետ կապ ունենալու։ Կրկին մենք որևէ կերպ չենք զրկվում մեր սեփականության իրավունքից։ Եվ կուզեի ընդգծել, որ ես 2024թ. սկզբին դիմել և վերականգնել եմ ՀՀ քաղաքացիությունս»,- ասաց Ա. Բեգլարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր