Վալերիյ Օսիպյանն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն          Երևանում մերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, կոտրել այն, որն էլ ընկել է հետիոտնի վրա       Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին    

17 դեկ 2025 10:01

Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ»

Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը երեկ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. կողմ՝ 65, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 20։ Ըստ ընդունված փաթեթի՝ 24-ամսյա պարտադիր ծառայությունը կդառնա 18-ամսյա։

Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ներկայացրեց պահեստազորայինների վարժական հավաքների վերաբերյալ թվերը. 2025-ին վարժական հավաքներին ներգրավվել է 16 000 պահեստազորային, իսկ 2026-ին նախատեսվում է ներգրավել 20 000։

Սա նշանակում է՝ հաջորդ տարի պլանավորվող ներգրավումը ավելանալու է 4 000-ով (մոտ +25%)՝ 2025-ի ցուցանիշի համեմատ։

Այսինքն՝ նախընտրական գովազդի շրջանակում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվեց կես տարով, բայց մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները՝ ավելի մեծ թվով, վարժական հավաքներին ստիպված կլինեն մասնակցել:

Մասնագետներն այս կրճատումը համարում են բանակի քանդման հերթական քայլ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր