Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ          Դեկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն    

17 դեկ 2025 21:01

Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն

Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն։

Արցախի շրջափակման վերջին փուլն էր։ Ռուբենը շրջափակման մեջ էր։ Նրա խնդրանքով, իր գրասենյակներից մեկում հավաքվել էինք մեծ թվով հանրային գործիչներ, երևի մի հիսուն հոգի կլինեինք։ Հեռակապով մեզ միացավ Ռուբենը, Արցախի՝ արդեն սիմվոլիկ դարձած թթի ծառի տակից։

Քննարկման արդյունքում Ռուբենը խնդրեց հայտարարության մի տեքստ կազմել՝ ուղղված աշխարհին։ Որպեսզի դա արագ արվի, ստեղծվեց փոքր աշխատանքային խումբ, որի մեջ էր նաև ապագա տիրադավը, որի որակների մասին որևէ պատկերացում չունեի։ Գիտեի միայն, որ ոտից գլուխ Ռուբենին պարտական է։

Մարդկայնորեն անտանելի էր տեսնել, թե բարձրաստիճան հոգևորականը ոնց էր աղերսում տեքստը մեղմ կազմել, որ հանկարծ իշխանությունները չբարկանան։ Ի՞նչ Արցախ, ի՞նչ Ռուբեն, դրան ոչինչ չէր հետաքրքրում։ Միայն՝ իշխանության բարեհաճությունը։ Իհարկե, նրան բանի տեղ դնող չեղավ, բայց տեսարանը անտանելի էր։

Ու այս մարդը հիմա գնում է Մայր Աթոռ, Վեհափառին «բան ասելու»։ Հետն էլ քարշ տված՝ տանում է Արցախի թեմի առաջնորդին, որին իր իսկ համայնքը մերժել է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր