Փետրվարի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդшլիզմի է ենթարկվել       Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից    

18 դեկ 2025 13:17

Վազգեն Միրզախանյանի քույրը մանկապարտեզի աշխատակիցներին ստիպում է մասնակցել Էջմիածին արշավանքին

Վազգեն Միրզախանյանի քույրը մանկապարտեզի աշխատակիցներին ստիպում է մասնակցել Էջմիածին արշավանքինՏասը տիրադավ հոգևորականներից Վազգեն Միրզախանյանի քույրը՝ Շուշանիկ Միրզախանյանը, որը Օհանավանի մանկապարտեզի տնօրենն է, ստիպում է իր աշխատակիցներին այսօր երեկոյան մասնակցել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին արշավանքին։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Վերջինս շատ ակտիվ է հակաեկեղեցական այս պայքարում, համարվում է մոլի քպ-ական, ինչպես նաև ամեն ինչով աջակցել ու աջակցում է կարգալույծ եղած նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանին։

Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, այսօր դեպի Էջմիածին ասպատակության մաս են կազմելու նաև Արմավիրի ու Արագածոտնի շատ դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր