Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն ծեծում էին դուռը
Ես իմ քահանա եղբայրների ու հավատավոր ժողովրդի հետ պաշտպանում էի Մայր Աթոռի մուտքը: Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն բառերով ծեծում էին դուռը՝ փորձում էին մտնել ներս ու խաթարել ներսում տեղի ունեցող աղոթական կարգը: Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հովhաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:Անդրադառնալով 10 եպիսկոպոսների արած հայտարարությանը Վեհափառի հրաժարականի պահանջով քարտուղարությանը նամակ ուղարկելու մասին՝ նշեց, որ տեղյակ չէ, թե սրբազան հայրերը ինչ հայտարարություններ են արել, քանի-որ ժողովրդի վանկարկումների մեջ ոչինչ չի լսվել:
