Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»          Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը    

20 դեկ 2025 01:07

Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով «մի Գազել» հոգևորականների քաղաքական ակցիան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պարզապես ձախողված էր: Ճիշտ է՝ քպականներն ու նրանց արևմտամետ սատելիտները գլուխ են գովում, թե տասը տիրադավներին, ինչպես հասարակությունը որակել է նրանց, հաջողվեց ընթերցել իրենց պահանջը, սակայն փաստն այն է, որ նրանք դա արեցին հարյուրավոր ուժայիններով ու քպականների «շրջիկ խմբակով» շրջապատված ու իսկույն ճողոպրեցին հայ ժողովրդից:

Մյուս կողմից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ժամերգությանը եկած քաղաքացիների թիվը, ըստ մեր աղբյուրների, լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին։ Նույնիսկ իշխանական սատելիտների հրապարակած «հաշվարկները», որոնք 3-4 անգամ ուռճացրել են «շրջիկների» քանակն ու առնվազն այդքան նվազեցրել ժամերգությանը մասնակցելու և Հայ Եկեղեցուն սատար կանգնելու եկած քաղաքացիները թիվը, իշխանություններին չեն հանգստացրել:

Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք էլ հիանալի տիրապետում են իրական թվերին, այն է՝ ի աջակցություն Եկեղեցու և Կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10 հազար։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից բերված քաղաքացիների թիվը 250-300 էր, որոնք մեծամասամբ ապահովվել էին վարչական ռեսուրսի կիրառմամբ, մասնավորապես, մի քանի հավատարիմ ՏԻՄ ղեկավարների միջամտությամբ։ Գումարած՝ նրանք, որոնք Փաշինյանի հակաեկեղեցական բոլոր «հանրահավաքներին» եկեղեցուց եկեղեցի են վազում: Ու հասկանալի է, որ այդ հատվածն ամբողջ ընթացքում վերածվել էր թափառական շապիտո կրկեսի և անարդյունավետ փորձում էր ակտիվ տեղաշարժերի ու տարբեր սադրանքների միջոցով ուշադրություն գրավել և բազմամարդություն ցույց տալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր