Փորձում ենք փոքրիկ դադար ստեղծել Իսրայելի և Լիբանանի միջև          Իրանի շուրջ զարգացումներում ըստ էության «լճացած» իրավիճակ է       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 16-ին    

20 դեկ 2025 10:02

ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»

ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ:

Այն, որ Մայր Աթոռն ասպատակող իշխանական զանգվածը գրոհից առաջ ալկոհոլ էր օգտագործել, գուցե` խիզախության համար, որ չվախենան հավատավոր զանգվածի հետ առերեսվելուց, շատերն էին նկատել եւ զգացել` օդում տարածված բույրերից: Դա զգացվում էր նաեւ նրանց ագրեսիվ ու անադեկվատ պահվածքից:

Ի դեպ, իշխանականները չնայած փորձում են ներկայացնել, թե կաթողիկոսի պաշտպանները քաղաքական ուժերն էին` իրենց թիմերով, սակայն անգամ անզեն աչքով նկատելի էր, որ շարքային քաղաքացիները մի քանի անգամ շատ էին, քան կուսակցական գործիչները։
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 20․ 12․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր