Մինչև նոր գերագույն առաջնորդի ընտրությունը, Իրանում անցումային շրջանի ղեկավարություն կլինի          Իրանը արգելափակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց       Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար    

22 դեկ 2025 09:50

«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներ

«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներԴեկտեմբերի 21-ին, ժամը 22։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին  «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու տուժած հոսպիտալացվել  են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր