Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

22 դեկ 2025 19:03

Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին

Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմինԱյսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարա Ա․-ն է։

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր