Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն       7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրել    

22 դեկ 2025 19:35

7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրել

7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրելԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ միացել եմ էդ պոռնիկներին ու նրա դեմ արշավին՝ այս տեսաուղերձն է հրապարակել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ, դպիր Արթուր Սահրադյանը։ Նա հրապարակային կերպով ներողություն է խնդրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից՝ իր նախկին վարքի համար։

«Ես այսօր ուզում եմ խոսել Էջմիածնի դեպքերի մասին, երբ տասը եպիսկոպոսներ գնացել էին Մայր Աթոռ՝ պահանջելու, որ Վեհափառը լքի իր աթոռը։ Ես 7 տարի առաջ մասնակցել եմ նոր «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժմանը, 7 տարի եղել եմ Գնդեվանքում խաչի քավորը։ Այդ ժամանակ ես ինքնս ուզել եմ, որ Գարեգին Կաթողիկոսը լքի իր գահը։ Շփվելով Գնդեվանքի վանահայր, հայր Կորյունի հետ՝ այսօր հասկացա, որ նա նույնիսկ Գարեգին Վեհափառի ոտքի եղունգը չարժի։ Շատ անբարոյական բառիս բուն իմաստով, հոգևոր լեզվով ասած, նա պոռնիկ է։ Եվ ես դա կարող եմ ապացուցել՝ երբ ցանկանա՝ հեռուստատեսությամբ կամ այսպես»,-հայտարարել է նա։

Արթուր Սահրադյանը նաև խնդրել է իր սխալները չկրկնեն․ «Ես համայն հայությունից, քրիստոնյաներից ներողություն եմ խնդրում, բոլոր հոգևոր առաջնորդներից, եպիսկոպոսներից, ի դեմս Կաթողիկոսից, որ յոթ տարի առաջ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ նրա դեմ ցույցին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր