Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

22 դեկ 2025 20:14

Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն

Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այնՎարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման-քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ՆԳՆ ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ տրվում են արագ և չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գաղթակղությանը։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ բնականաբար չստանալով վկայականը։

Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը՝ այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջած գումարը։

Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում ուշադիր և զգոն լինել, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։

Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր