Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

22 դեկ 2025 23:35

Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր

Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվորԵրեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Վանաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 56-ամյա Կարեն Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 22-ամյա Սասուն Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևաքով 3 հոգի տեղափոխվել են 2-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի, սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր